Պուտինը Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում նրան հրավիրել է հաջորդ տարի այց կատարել ՌԴ։

Պուտինը հավելել է, որ Մոսկվայի և Պեկինի սերտ կապն առանձնահատուկ կարևորություն է ստանում միջազգային հարթակում տիրող լարված իրավիճակում։

ՌԴ նախագահը նաև հաստատել է նոյեմբերին Շենչժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու պատրաստակամությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *