Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ շրջանում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին մայիսի 20-ին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Նշվում է, որ Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 09:00-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Գյուլյումուշաղը գյուղի շրջանում, իսկ օջախը եղել է 4,4 կմ խորության վրա։
Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։ Ցնցումներն զգացվել են նաև հարևան նահանգներում։