Լավ, քանի՞ անգամ կարելի է մարդկանց նույն պրոդուկտը վաճառել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ քննադատել է գործող իշխանությունների քաղաքական վարքագիծը։

Նա նշել է, որ երկրում կա հասարակության մի հատված, որը չի կիսում իշխանությունների դիրքորոշումները, և այդ մարդկանց պետք է հնարավորություն տալ ազատ արտահայտվելու, այլ ոչ թե սահմանափակել նրանց խոսքը կամ կիրառել կոշտ գործողություններ՝ նույնիսկ փոքր արարքների համար։

Մարուքյանի խոսքով՝ անհամաչափ են այն քայլերը, երբ մարդիկ բերման են ենթարկվում կամ պատասխանատվության են ենթարկվում փոքր միջադեպերի համար, օրինակ՝ քարոզչական նյութերի հետ կապված գործողությունների դեպքում։

Նա նաև անդրադարձել է «Մարտի 1»-ի թեմայի քաղաքական շահարկմանը՝ նշելով, որ այդ իրադարձությունները բազմիցս օգտագործվել են տարբեր ընտրական փուլերում՝ 2018-ին, 2021-ին և շարունակվում են նաև ներկայում։ Նրա կարծիքով՝ այս թեմայի շուրջ արդեն կատարվել է այն, ինչ հնարավոր էր անել, և նոր զարգացումներ այս փուլում դժվար սպասելի են։

«Այո, «Մարտի մեկի» դեպքերը շահարկել են 2018-ին, 2021-ին, շարունակում են շահարկել 2026 թվականին։ Բայց քանի՞ անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *