«Եթե 8 միլիարդ դոլար հանել ես իրենց գրպաններից, ինչո՞ւ ես պետական պարտք վերցրել»․ Ոսկան Սարգսյան

«Եթե 8 միլիարդ դոլար հանել ես իրենց գրպաններից, ինչո՞ւ ես պետական պարտք վերցրել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե 8 միլիարդ դոլար հանել ես իրենց գրպաններից, ինչո՞ւ ես 8 միլիարդ դոլար պետական պարտք վերցրել.
     Ախթալայում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով թալանի ու բացահայտումների մասին՝ հայտարարել է․ «Հեղափոխությունից հետո մոտ 8 միլիարդ դոլար իրենց գրպաններից հանել, դրել ենք ՀՀ կարիքների համար»։ Բա որ 8 միլիարդ դոլար «նախկին թալանչիների» գրպանից հանել եք, դրել ՀՀ կարիքների համար, պետական բյուջեն լցրել եք ձեր կողմից մեծապես ավելացված հարկերով, տուրքերով, «տուգանքի մատերիալ» դարձած քաղաքացիներից գանձված տուգանքներով, էլ ինչո՞ւ եք ՀՀ պետական պարտքը 8 տարում 6,8 միլիարդ դոլարից դարձրել 15,5 միլիարդ դոլար, այդքան գումարները ո՞վ է «կերել»»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *