
«Եթե իրեն արդեն այդ ձևի է պահում, ուրեմն գործերը լավ չի. հարցումներ են անում, տեսնում են, որ առաջվանը չկա. բոլորն էլ գիտեն, որ խոստումները չի կատարել»,- Մեղրիում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտություններին՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Պահվածքից բոլորը հասկանում են, որ էլ առաջվանը չի, գիտի, որ վերջը եկել է. էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու, ոչ էլ կարա անի»,- հավելել է նա: