
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ գործարար Ջարեդ Քուշների այցը ՌԴ սպասվում է առաջիկա շաբաթներին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ուկրաինական հակամարտության կարգավորումը պահում է իր օրակարգում, ինչի մասին վկայում են Մոսկվայի հետ ակտիվ հեռախոսային շփումները։
Հյուրերի այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս անհայտ են։
Լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցի մասին։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան։
Ուիտկոֆը և Քուշները նախկինում՝ այս տարի այցելել են Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունվարի 22-ին։ Սա Ուիտկոֆի յոթերորդ այցն էր Մոսկվա, իսկ Քուշների՝ երկրորդը։