Ծառուկյանի արձագանքը Արարատի ցեմենտի գործարանի հետ կապված

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մեղրիում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված Արարատի ցեմենտի գործարանի հնարավոր պետականացման հետ։

Ծառուկյանը նշել է, որ մինչ այդ արդեն տեղեկացված է եղել նման քննարկումների մասին և իր դիրքորոշումը հայտնել է համապատասխան շրջանակներին։ Նրա խոսքով՝ ինքը երբեք չի համաձայնի հայրենիքի հետ կապված որևէ արժեք փոխել նյութական շահի դիմաց։

Նա ընդգծել է, որ գործարանը ձեռք է բերվել օրինական ճանապարհով և երկար տարիներ գործում է սահմանված կարգով։

«Ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ: Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իրա տեղում է,25 տարի անցել է, նոր են հիշե՞լ: Հարկերն էլ տալիս ենք»,- նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *