Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի պատճառով. հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 20-ին, ժամը 10:00-ից սկսած, Վիլնյուսի օդանավակայանի երկնքում օդային տագնապ հայտարարվելու կապակցությամբ օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ սահմանափակումները մտցվել են մեկ ժամով՝ մինչև 11:00-ն։
Լիտվայի զինվորական հրամանատարությունը հայտնում է, որ Լիտվայի սահմանի մերձակայքում հայտնաբերվել է ռադիոլոկացիոն ազդանշան, որի բնութագրերը բնորոշ են անօդաչու թռչող սարքերին։ Օդ են բարձրացվել Բալթյան երկրների օդային տարածքի պարեկության մեջ ներգրավված ՆԱՏՕ-ի կործանիչներ։