Օդում կործանիչներ են, բնակիչներին կոչ են արել պատսպարվել․ Լիտվայում անհանգիստ է

Լիտվայի զինված ուժերը օդային վտանգի մասին նախազգուշացում են տարածել երկրի մի քանի շրջանների բնակիչների համար։

Զգուշացումը տրվել է երկրի արևելքում գտնվող չորս շրջաններում՝ Բելառուսի հետ սահմանին մոտ, ապա՝ Վիլնյուսի շրջանում, հաղորդում է BBC-ն։

Զինվորականների հայտարարության համաձայն՝ տագնապը սկսվել է «ռադարի ազդանշանից, որը բնութագրվում է անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) բնորոշ հատկանիշներով, որը հայտնաբերվել է Բելառուսում՝ Լիտվայի սահմանի մոտ»։

Լիտվան կործանիչներ է օդ է բարձրացրել։ Երկրի բանակը մի քանի շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել անհապաղ պատսպարվել։ «Անմիջապես պատսպարվեք կամ փնտրեք այլ անվտանգ վայր, հոգ տարեք ձեր հարազատների մասին և սպասեք հետագա առաջարկությունների։ Բնակիչներին առանձին կտեղեկացվի, երբ տագնապը ավարտվի», – ասվում է հայտարարության մեջ։

Անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասին նախազգուշացում է տրվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող չորս շրջաններում (Իգնալինա, Ուտենա, Շվենչյոնիս և Զարասայի շրջաններ) և Վիլնյուսի շրջանում։

Բացի այդ, Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *