«Շրջապատում չկա՞ մեկը, որ ասի՝ այս ազգին ո՞ւր ես ուզում հասցնել»․ Րաֆֆի Ասլանյան

«Շրջապատում չկա՞ մեկը, որ ասի՝ այս ազգին ո՞ւր ես ուզում հասցնել»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի դեմ որևէ գործողություն չենք անի։ Իսկ մինչ այդ, պնդում է, որ բարերար Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, ինչը չի հաջողելու, ուստի նա ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։ Բացի այդ, նշում է, որ ընդդիմությունը դարձյալ ցանկանում է խաղաղության համար երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (դարձյալ ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։ Մնացածը էլ չասեմ…, լավ, շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ ա՜յ ընկեր, դու քո արևով տղամարդ ես, ոչ բարով՝ երկրի ղեկավար, քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ի վերջո ո՞ւր ես ուզում հասցնել, էլ սահման կա՞….»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *