
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարձակվեն Իսլամական Հանրապետության վրա, ռազմական գործողությունների գոտին կընդլայնվի։ «Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, ապա տարածաշրջանային պատերազմը, որի մասին նախազգուշացվել էր, այս անգամ դուրս կգա տարածաշրջանի սահմաններից, իսկ մեր հարվածները ձեզ ջախջախիչ պարտության կբերեն»,- հայտարարությունից հատված է մեջբերում Fars-ը: ԻՀՊԿ-ում նշել են, որ նախորդ բախումների ընթացքում Իրանի զինված ուժերը չեն օգտագործել իրենց ողջ ներուժը: