Ի՞նչ զենքեր են արտադրվել Հայաստանում, ո՞ր ընկերություններն են դրանք և ո՞ր երկրներ են արտահանվել․ ABC Media-ի հարցը ԲՏԱ նախարարին

Այն, ինչ տեղի է ունեցել, աննախադեպ է մեր պետության, տնտեսության համար, որովհետև առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված ռազմական արտադրանք է արտահանվել այլ երկրներ այս ամսվա ընթացքումայսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին, թե ինչ զենքերի, որ երկրներ արտահանման և որ տեղական ձեռնարկությունների մասին է խոսքը։

«Ես իմ հայտարարության ժամանակ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե, զինատեսակների քանակ, արժեք, տեսակ չեմ նշել։ Որպես կանոն՝ նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև այդ տվյալները հանրայնացնելու համար։ Ներկա պահին այդ կոնսենսուսը չկա, սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։  Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, դա է նախադրյալը հետագա նոր գործարքների» ,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունեցել, այլևս իրականություն է։

ABC Media-ի այն հարցին, որ նախարարի երեկվա հայտարարությունից հետո սոցցանցում տեղեկություն է տարածվել, որ «առաջին անգամ նման արտահանում եղել է 10 տարի առաջ մի կտոր տեխնիկա էր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, գնորդ երկիրն էլ՝ ՆԱՏՕ անդամ», Մխիթար Հայրապետյանն ասաց«ԲՏԱ, ՊՆ ունեցած բազաներում, համենայն դեպս, այս պահի դրությամբ, նմանատիպ տեղեկություն չկա։ Արտահանում եղել է, բայց այդ արտահանումը եղել է կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանքի, ինչպես նաև եղել է, օրինակ, x համակարգի բաղադրիչների արտահանում։ Իմ հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական պրոդուկտների արտահանմանը»։    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *