Ուկրաինայում նախագահական ընտրություննե՞ր կլինեն – Հրապարակ

Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին։ Այս մասին հայտարարել է Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինայում ընտրություններ կարող են կայանալ հաջորդ տարվա գարնանը»,- Պոդոլյակի խոսքերը մեջբերում են տեղական լրատվամիջոցները։ Նա ընդգծել է, որ նման սցենարը հնարավոր կդառնա միայն խաղաղության համաձայնագրի հասնելու դեպքում։

Հիշեցնենք` Զելենսկու լեգիտիմության հարցն առաջացավ, երբ 2024 թվականին նրա լիազորությունների ժամկետն ավարտվեց։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ առանց լեգիտիմության խնդրի լուծման Ուկրաինայի ներկայիս ղեկավարության հետ իրավաբանորեն պարտավորեցնող որևէ փաստաթղթի ստորագրումն անիմաստ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *