Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում և մոնիթորինգի է ենթարկում Ռուսաստանի միջուկային ուժերի զորավարժությունները, սակայն չի մեկնաբանում դրանք։ Մայիսի 21-22-ը Շվեդիայում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ինչ վերաբերում է այդ զորավարժություններին, ապա մենք, անշուշտ, հետևում ենք դրանց, մոնիթորինգի ենք ենթարկում դրանք։ Եվ վերջ», – ասել է Ռյուտեն։