
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշերը «երկար և դրամատիկ» հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավի հնարավոր վերսկսման մասին հաղորդագրությունների լույսի ներքո։
Երկուշաբթի օրը ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ հղում անելով Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը։
Երեքշաբթի օրը նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի շուրջ հակամարտության դիվանագիտությանը հնարավորություն տալ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ մինչ այդ հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը։