
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ իս, էդքան սարսափելի չի Փաշինյանի վարքը, ինչքան կողքից ծափահարողների առկայությունը։ Նիկոլին, ի վերջո, կարելի ա փոխել, բա ծափահարողների փթած էության հե՞տ ինչ պետք ա արվի։ Նենց տպավորություն ա, որ պետական պրոպագանդայի մամլիչը իրենց տները հասնի ու մտնի ընտանիք, նույն կերպ ծափ են տալու ու հրճվեն։
Երեկ մի արցախցի աղջիկ երեխա տունը կորցնելու իրա ցավն ա արտահայտում, հուզմունքը հասնում ա կոկորդին, լաց ա լինում, կողքից իրա տատի տարիքի կին ձեռքը թափ ա տալիս, թե «…գնա, է՛։ Պարոն վարչապետ ջան, մի հատ նկարվենք, ուղարկեմ ախպորս, էլի»։ Սարսափելի ա էս էմպատիայի բացակայությունը։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։