Իրանի ծովային շրջափակման արդյունքում ԱՄՆ ՌԾՈւ-ն արդեն 90 առևտրային նավ է կանգնեցրել․ CENTCOM

Իրանական նավահանգիստների ծովային շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ Ռազմածովային ուժերը կասեցրել են Իրանի հետ կապված 90 առևտրային նավ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Ըստ հրամանատարության տվյալների՝ մայիսի 20-ի դրությամբ ամերիկյան ուժերը վերաուղղորդել են 90 առևտրային նավ, իսկ ևս չորսը «շարքից հանվել են՝ շրջափակման ռեժիմի ապահովման նպատակով»։

CENTCOM-ում ընդգծել են, որ շարունակում են շուրջօրյա ռեժիմով ապահովել իրանական նավահանգիստների շրջափակման պահպանումը։

Գործողության մեջ ներգրավված է ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, ծովային հետևակով բեռնված երեք խոշոր դեսանտային նավ, հրթիռային էսմինեցներ և մերձափնյա գոտու մարտական նավեր։ Տարածաշրջանում են գտնվում նաև Արաբական ծովում պարեկություն իրականացնող շուրջ 100 կործանիչներ, ուղղաթիռներ և լիցքավորող ինքնաթիռներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *