
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի կողմից Կալինինգրադի մարզի հասցեին հնչեցված սպառնալիքները համապատասխանում են նրանց շահերին, ովքեր ցանկանում են խառնաշփոթ ստեղծել Եվրոպական մայրցամաքում և ընդլայնել դրա մասշտաբները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Спутник» ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ լիտվացի քաղաքական գործիչն իր հայտարարություններով վնասում է սեփական երկրին, նրա հասարակությանը և ժողովրդին, հատկապես հաշվի առնելով, որ Լիտվան Կալինինգրադի մարզի անմիջական հարևանն է։
Ավելի վաղ Լիտվայի ԱԳ նախարարը հայտարել էր, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն ունի միջոցներ Կալինինգրադում տեղակայված ռուսական ՀՕՊ և հրթիռային բազաները գետնին հավասարեցնելու համար։