
Իրանի հատուկ ծառայությունները երկրի հարավ-արեւելքում բացահայտել են ահաբեկչական խումբ, ձերբակալել վերջինիս 19 անդամներին։ Այս մասին հայտնում է Իրանի Հետախուզության նախարարությունը։ Խումբը եղել է Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում։
Համաձայն իրանական կողմի հայտարարության, չորս ահաբեկչական «բջիջից» բաղկացած խումբը իր 19 անդամներով, վերահսկվել է ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից, նախապատրաստվել նրանց կողմից ահաբեկչական բռնարարքներ կատարելու Իրանի տարածքում, սակայն չեն հասցրել։ Իրականացված գործողության արդյունքում հայտնաբերվել է եւ առգրավվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք։ Ձերբակալվածների մեծ մասը օտարերկրացիներ են եղել, հավաքագրվել են ու պատրաստվել տարբեր երկրներում գտնվող ահաբեկչական կենտրոններում, հետո կարողացել ինչ-ինչ ճանապարհներով թափանցել Իրան։