ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Առափնյա պահպանության ակադեմիայի շրջանավարտների առջև ունեցած ելույթի ժամանակ համառոտ մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ըստ նրա՝ իրանական ռազմածովային և ռազմաօդային ուժերը, իբր, գրեթե ոչնչացված են։
«Նրանց մոտ ամեն ինչ անհետացել է։ Նրանց նավատորմն այլևս չկա։ Նրանց ավիացիան այլևս չկա։ Գրեթե ոչինչ չի մնացել»,- հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ այժմ գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք ԱՄՆ-ը «դա կհասցնի մինչև վերջ», թե՞ Իրանը կհամաձայնի համաձայնագիր ստորագրել։
«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը։