
«Նյուզ» լրատվականը մանրամասներ է հրապարակել երեկ Մասիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհից: Մեկ փոքր սենյակում Հնդկաստանի շուրջ մեկ տասնյակ քաղաքացի է ապրելիս եղել, աշխատել են հարակից խանութում, որի սեփականատիրոջն էլ պատկանում է սենյակը: Լրագրողներին, սակայն, չի հաջողվել կապ հաստատել խանութի սեփականատիրոջ հետ: Թե ինչն է հանգեցրել 2 մարդու կյանք խլած, մի քանիսին ծանր այրվածքներ պատճառած հրդեհը, չի հաջողվել պարզել: