Բրիտանիայում հայտնել են Չարլզ III թագավորի «մահվան» մասին

Բրիտանական Radio Caroline ռադիոկայանը, ըստ The Independent-ի, սխալմամբ հաղորդել է Չարլզ III թագավորի մահվան մասին։

Հրապարակման համաձայն, մայիսի 19-ին հեռարձակվել է միապետի մահվան մասին հայտարարությունը թագավորության օրհներգի հետ միասին։ Դրանից հետո կանոնավոր հեռարձակումը հանկարծակի դադարեցվել է և չի վերսկսվել 15 րոպե։

Վերջապես հաղորդավարները վերադարձել են եթեր և հերքել Չարլզ III-ի մահվան մասին լուրը։ Նրանք ներողություն են խնդրել լսարանից և բացատրել, որ թյուրըմբռնումը պայմանավորված է եղել «համակարգչային սխալով»։

Ռադիոկայանի տնօրեն Պիտեր Մուրը հետագայում մեկնաբանել է միջադեպը իր սոցիալական ցանցերում։

«Միապետի մահվան մասին հայտարարության ընթացակարգը, որը Մեծ Բրիտանիայի բոլոր ռադիոկայանները պատրաստ են պահում այն ​​հույսով, որ դրա կարիքը չի լինի, պատահաբար ակտիվացվել է», – ասել է Մուրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *