Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի կյանքում ամենաերջանիկ ու շրջադարձային փուլն է։ Վերջերս մայրացած մոդելը սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է չափազանց նուրբ, հուզիչ ու սիրառատ կադրերով՝ հանրությանը ցույց տալով իր նորածին դստերը։
Լիլին հրապարակել է կարճ հոլովակ, որտեղ երևում է մոր ու մանկան անփոխարինելի կապն ու այն անսահման գորովանքը, որով նա շրջապատել է իր փոքրիկին։ Կադրերին կից նորաթուխ մայրիկն արել է հետևյալ սրտառուչ խոստովանությունը:
«Երջանկության արցունքները։ Ամեն օր այսպես նայում եմ ու չեմ հավատում»,- անկեղծացել է Լիլի Մորտոն։
Օգտատերերը, ովքեր սովոր են Լիլիին տեսնել ավելի համարձակ կերպարներում, հիացած են նրա մայրական կերպարով։