
Թեհրանն ուսումնասիրում է ամերիկյան կողմի մեկնաբանությունները ռազմական գործողությունները դադարեցնելու իրանական առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի կողմից ներկայացված նույն՝ 14 կետերից բաղկացած տեքստի հիման վրա մի քանի անգամ տեղի է ունեցել հաղորդագրությունների փոխանակում։ Մենք ստացել ենք ամերիկյան կողմի դիրքորոշումը և ներկայումս ուսումնասիրում ենք այն», – հայտարարել է Բաղային, որի խոսքերը մեջբերում է Nour News-ը։
Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական նոր՝ 14 կետից բաղկացած առաջարկը, որտեղ ըստ լրատվամիջոցի շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա: