«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել


Հայաստան


«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 50 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են հայտնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզ է դառնում ԿԸՀ կայքից։ Ինքնաբացարկի դիմում ներկայացրածների թվում է նաև բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։ Կուսակցությունն առաջադրման համար ԿԸՀ էր ներկայացրել 87 հոգուց բաղկացած ցուցակ։ 

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *