Թրամփը «խստաբարո» անձ է անվանել Էրդողանին․ զրուցել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։

Նա ասել է, որ «շատ լավ հարաբերություններ» է ստեղծել Էրդողանի հետ, որը «խստաբարո մարդ» է։

«Կարծում եմ՝ նա իսկական դաշնակից է։ Ոմանք կասկածում են դրանում, բայց ես կարծում եմ, որ նա հիանալի դաշնակից է, և նրա ժողովուրդը հարգում է նրան», – հավելել է Թրամփը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանն ԱՄՆ առաջնորդի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային օրակարգը։

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերը։

Էրդողանը տարածաշրջանում հրադադարի երկարաձգումը դրական զարգացում է անվանել։ Նա նշել է, որ վիճելի հարցերը կարող են լուծվել ռացիոնալ ճանապարհով, և Անկարան մտադիր է շարունակել աջակցել կառուցողական նախաձեռնություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *