Թուրք աստղերը՝ թմրամոլնե՞ր․ ևս 15 հոգի ձերբակալվել է

TRT Haber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ոստիկանության կողմից անցկացված նոր հակաթմրամիջոցային գործողության ընթացքում հինգշաբթի առավոտյան ձերբակալվել է կինոյի և շոու բիզնեսի առնվազն 15 գործիչ։

Ձերբակալվածների թվում են դերասանուհի և մոդել Սերենայ Սարիկայան, որը հայտնի է «Ընտանիք», «Մակընթացություն», «Շահմարան» և «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներում իր դերերով, ինչպես նաև Ֆեյզա Ջիվելեքը, որը նկարահանվել է «Լոռամրգի շերբեթ» սերիալում։ Երգիչներ Մաբել Մատիզը և Բերքայ Շահինը նույնպես ձերբակալվել են։

Ընդհանուր առմամբ, դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել 25 անձի, այդ թվում՝ լրագրող և պրոդյուսեր Միրգյուն Ջաբաշի համար։ Նրանք կասկածվում են թմրանյութերի օգտագործման, պահման և տարածման մեջ։

Վերջին ամիսներին Թուրքիան պարբերաբար խոշորածավալ հակաթմրամիջոցային գործողություններ է իրականացնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *