Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը սոցցանցերի իր էջում կիսվել է որդու հետ անչափ ջերմ ու ընտանեկան նոր հրապարակմամբ, որն արդեն հասցրել է հալեցնել հետևորդների սրտերը։
Լուսանկարին կից ֆուտբոլիստն արել է կարճ, բայց խորհրդանշական գրառում. «Բարև, աշխարհ»:
Երկրպագուներն ու ընկերները հիացական մեկնաբանություններով ու հազարավոր հավանումներով են ողողել հայր և որդի գեղեցիկ կադրերը՝ նշելով, թե որքան հուզիչ ու սիրով լի են լուսանկարները։
Հիշեցնենք, որ Դավիթ Մանոյանի և նրա կնոջ՝ Լիլիթի առաջնեկը լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ, և զույգը պարբերաբար կիսվում է իրենց ծնողական բերկրանքով:
Թամարա Քալանթարյան