«Դոսյեն» ամբողջացել է․ «Ուժեղ Հայաստան»-ը կարող են դուրս բերել ընտրապայքարից

Քննչական կոմիտեն հայտնել է,
որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ
Կարապետյանը «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած
լինելու մասին տեղեկությունը»:

The Insider միջազգային պարբերականն
էլ հրապարակել է, որ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր
նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը։

Այս բացահայտումներից հետո Նարեկ
Կարապետյանը հերքել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը և
հայտարարել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դա տարածեն իրենց անունից, հայցով դիմելու
է դատարան։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Նա նշեց, որ եթե Նարեկ Կարապետյանը
դատի է ուզում տալ, թող տա, բայց պետությունն էլ իր անելիքը պետք է անի, և վաղուց է
արդեն այդ  «դոսյեն» ամբողջացել, որպեսզի այդ,
այսպես կոչված, քաղաքական ուժն ընդհանրապես դուրս բերվի ընտրապայքարից, որովհետև այդ
ուժի ներկայությունն ընտրապայքարում կարող է հարցականի տակ դնել ընտրությունների արդարությունը։

«Ի վերջո, ընտրությունները տեղի
են ունենում ոչ միայն քվեարկության օրը, այլև ամբողջ պրոցեսն է բավականին երկար ժամանակով,
այդ թվում նաև՝ քարոզարշավը։ Եվ այդտեղ ևս պետք է արդարության հարց լուծվի, և այդ լուծողը
պետությունն է։ Չի կարող նորմերը խախտող, օրենքը խախտող կամ պետության դեմ բացահայտ
ինֆորմացիոն դիվերսիաներ կազմակերպող քաղաքական ուժը լինել ընտրապայքարի մասնակից այնպես,
ինչպես մեր կուսակցությունը»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *