«Արարատցեմենտ» գործարանն առաջինը ես չեմ գնել, ես գնել եմ ուրիշից, դա իմ սեփականությունն է․ այսօր Շիրակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«25 տարի աշխատում ենք, ամսական 400-500 միլիոն պետական հարկ եմ տալիս, մրցում եմ, իսկ այսօր նրանք ուզում են Ադրբեջանից էժան ցեմենտ բերել։ Բայց մի բան էլ ասեմ՝ որ ինքը (Փաշինյանը-Խմբ․) ասում է՝ ժողովուրդ ջան, տալու եմ ձեզ, դե եթե կարաս տաս, տուր, դու դնելու ես, դու հարստանալու ես, ու դա անելու ես անօրինական»,-ասաց Ծառուկյանը։
Օրերս Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ Գագիկ Ծառուկյանից կխլի «Արարատ ցեմենտ» գործարանը։
«ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ «Արարատ ցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։