
«Նիկոլ Փաշինյանը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, ամենաբարձրն է գոռում` բռնե′ք դավաճանին: Անհեթեթությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապօրինի հանձնարարությունները չկատարել: Գործը կարելիս էլ այնպես կարեք, որ այսպիսի ծիծաղելի իրավիճակներում չհայտնվեք: Մեր քաղաքացիներն էլ խորհուրդ եմ տալիս անպայման մասնակցել ընտրություններին: Թիմակիցներիս էլ կոչ եմ անում ավելի կազմակերպված ու զգոն լինել»,- պատասխանելով Քննչական կոմիտեի հայտարարությանը, ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը: