
Գազի գնի թանկացում չի կարող լինել, քանի որ գործող պայմանագիր ունենք։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ «Պայմանագիրը փոխշահավետ է․ այնտեղ պայմաններ կան, ռազմավարական հստակ պայմանավորվածություններ, որոնք պետք է պահվեն»,- հավելել է նա։