Ուրբաթ առավոտյան նավթի գինը բարձրանում է՝ հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով արձանագրված անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,72 դոլարով (1,68 տոկոս)՝ հասնելով 104,3 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ օրը այս պայմանագրի գինը նվազել էր 2,44 դոլարով (2,3 տոկոս)՝ մինչև 102,58 դոլար մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,07 դոլարով (1,11 տոկոս)՝ մինչև 97,42 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,91 դոլարով (1,9 տոկոս)՝ մինչև 96,35 դոլար մեկ բարելի դիմաց։