ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան


Քաղաքականություն


Իր որոշման մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփի խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ ունեցած լավ հարաբերությունները։ «Հաշվի առնելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ իմ հրաշալի հարաբերությունները՝ ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5 հազար զինվորական կուղարկի Լեհաստան»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Լեհաստանում և Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու մտադրության մասին։

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի կրճատի Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը, այլ միայն կհետաձգի վերատեղակայումը։

«Խոսքը Եվրոպայից բոլոր ամերիկացի զինվորների դուրսբերման մասին չէ։ Մենք խոսում ենք որոշ ռեսուրսների վերաբաշխման մասին՝ այնպես, որ առավելագույնս բարձրացվի Ամերիկայի անվտանգությունը»,- հայտարարել էր նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *