Պատերազմում շրջադարձային պատ է եւ Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղանում է, Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում կայացած Ուկրաինա–ՆԱՏՕ խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Ըստ նրա` «ռուսական մարդկային ռեսուրսներն այլևս որոշիչ առավելություն չեն»։
«Ես դաշնակիցներին տեղեկացրել եմ Բելառուսի կողմից աճող սպառնալիքի մասին և հորդորել համապատասխան միջոցներ ձեռնարկել, զսպման քայլեր կիրառել և քայլեր անել՝ ուղղված Մոսկվայի ու Մինսկի կողմից ագրեսիայի ընդլայնումը կանխելուն», – X-ում Անդրեյ Սիբիհայի գրառումն է մեջբերել BBC-ին։
Սիբիհան նշել է, որ Ուկրաինան այլեւս օգնություն խնդրող չէ, այլ «անվտանգության ապահովման մասնակից, դոնոր և գործընկեր, որը պատրաստ է դաշնակիցների հետ կիսել իր փորձը»։
Նա նշել է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն է խաղաղության երաշխիքը եւ կոչ է արել «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի իր ներդրումն ունենալ Ուկրաինայի պաշտպանության գործում»։
«Խաղաղության հասնելու համար մենք պետք է կենտրոնանանք երեք հիմնական տարրերի վրա՝ դիվանագիտություն, ճնշում և ուժ։ Մեզ անհրաժեշտ է նոր ազդակ՝ խաղաղության մեր ջանքերին»,- ասել է նա։