ԱԱԾ-ականները և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում են. գործողություններ են կատարում

ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության
գրասենյակում իրականացնում են քննչական գործողություններ։

 

 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն
էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել
է քրեական վարույթ։

 

Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով
2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների
դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում
ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ
ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող
օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում
կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝
622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող,
2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների
վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝
ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և
արտաքին անվտանգության:

 

Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս)
և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *