Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունը


Աշխարհ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ քննարկել է Իրանի, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Եվրոպայում անվտանգության պահպանումը։



«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ՝ քննարկելու Իրանի հարցը և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու ջանքերը։

Նրանք նաև քննարկել են Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ջանքերի ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև պաշտպանական ծախսերի ավելացման և ՆԱՏՕ-ի շրջանակներում բեռի բաշխման անհրաժեշտությունը», – հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *