10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի․ ԱՄՆ-ում բնաղետ է

Նյու Ջերսի նահանգում և Նյու Յորք քաղաքում ավելի քան 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ջրհեղեղների և փոթորիկների պատճառով։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել Նյու Յորքի Բրուքլին և Քուինս թաղամասերում։

Ջրհեղեղի պատճառով իրենց մեքենաներում մնացած վարորդները փորձել են ինքնուրույնաբար տարհանվել ու փրկվել։

Պաշտոնյաները հայտարարել են, որ տեղումները գերազանցել են քաղաքի կոյուղու համակարգի հզորությունը։

Որոշ շրջաններում ուժեղ փոթորկի պատճառով ընկած ծառերը վնասել են մեքենաները։

Նյու Ջերսիում ավելի քան 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *