Փաշինյանի փոքրաթիվ հավաքին ուղեկցում են մեծաթիվ սև բերետավորները

Նոր Նորքի առաջին զնագվածում ՝ Գայի արձանի մոտակայքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀ քաղաքացիներին: Հետաքրքրական է, որ վերջինիս շուրջ փոքրաթիվ մարդիկ են հավաքվել, սակայն ուժայինների քանակը տպավորիչ է: Ոստիկանական ավտոբուսները Գայի արձանի շրջակայքով ձգվում են դեպի մինչև Նանսեն փողոցի 61 դպրոցի մոտ:

«Հրապարակը» սև բերետավորներից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ուժայինների մեծաքանակ ներկայությունը, մեզ ասացին. «Շատ չենք, պարզապես տեղաշարժը պիտի ապահովենք»:

Թե ինչ տեղաշարժի ապահովման մասին էր խոսքը, հայտնի չէ, սակայն մի բան աչքի զարնեց, այդ հավաքին ներկա էին Փաշինյանի՝ մշտական շրջիկ կրկեսի մշտական այցելուները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *