Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած վթարի հետևանքով 82 մարդ է զոհվել։ Այս մասին, հղում անելով արտակարգ իրավիճակների տեղական վարչությանը, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
«Լյուշենյու» ածխահանքում գազի պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:29-ին, երբ գետնի տակ 247 բանվոր է եղել:
Շաբաթ օրվա ժամը 06:00-ի դրությամբ ողջ մնացած 201 հոգուն հաջողվել է անվտանգ դուրս բերել գետնի վրա, իսկ 8 հոգու մահը պաշտոնապես հաստատվել է:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Վթարի պատճառները պարզելու համար կատարվում է քննություն: