«Փաշինյանն ամենալավ բանն է, որ պատահել է Ադրբեջանին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)

«Փաշինյանն ամենալավ բանն է, որ պատահել է Ադրբեջանին»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մարդամեկն ասել է՝ «երաշխավորում եմ, որ իմ օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու»։
     Փաշինյանը, ստերի համաշխարհային ռեկորդակիրը երաշխավորում է, որ Հայաստանն ադրբեջանցիներով չի վերաբնակեցվելու իր օրոք։ Հիշեցնեմ, այդ մարդը երաշխավորում էր, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ մարդը երաշխավորում էր, թե՝ «Չհավատաք՝ ձեզնից թաքուն կլուծեմ Ղարաբաղի հարցը»։
     Այդ մարդը երաշխավորում էր, որ Շուշի ու Հադրութ կվերադարձնի։ Այդ մարդը երաշխավորում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները ավելի են լավանալու։ Այդ մարդը երաշխավորում էր, որ Տավուշից հա՛մ մենք կհանձնենք, հա՛մ Ադրբեջանը։ Ավելին, 32 գյուղի՝ կենսական նշանակության տարածք պետք է վերադարձներ։ Ինքը հանձնեց, Ադրբեջանը՝ ոչ։
     Ու հիմա էլ ասում է՝ երաշխավորում եմ, որ ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու։ Ինչո՞ւ պետք է հավատանք քեզ։ Հիմնավորում է այսպես՝ քանի որ ես ասել եմ, որ չի լինելու հայերի վերադարձ Արցախ, Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, Նախիջևան, այ դրա համար էլ չեն գա։ Դա դուք համարում եք երաշխավորությո՞ւն։ Այն, որ հայերը չեն գնալու, դա չի նշանակում, որ նրանք չեն գա։ Որովեհտև Ադրբեջանի պետական քաղաքականությունն այն է, որ Հայաստանն իրենց հողն է։ Ընդամենը մի քանի օրից Նախիջևանում Ալիևն անցկացնելու է «վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով փառատոն։
     Դու այստեղ հայտարարում ես, թե ով ասի Արցախը մերն է, քո հետ գործ կունենա, իսկ այնտեղ փողոցներում հարցումներ են անում, ու բոլորն ասում են, իբր՝ Հայաստանն իրենց հողն է։ Տեսանյութում ընդամենը մի երկու կտոր եմ առաջարկում դիտել ադրբեջանական հանրության մեջ արված հարցումներից։ Սա ասում է՝ Արցախը մերը չէր, էն Արցախը, որտեղ հազարամյակներ հայեր են ապրել, իսկ այդ 100 տարվա ցեղախումբն ասում է՝ «Իրևանի խանություն», մեզ էլ համարում են քոչվոր ժողովուրդ։ Մենք ունենք 5 հազար տարվա պատմություն, իրենք՝ 100 տարվա։
     Էս ամենը Նիկոլի շնորհիվ է, դրա համար էլ Ադրբեջանում անընդհատ Նիկոլի կենացն են խմում, քանի հատ երգեր են հորինել-նվիրել նրան։ Ասում ենք՝ Նիկոլին այս ընտրություններում Ադրբեջանն աջակցում է։ Բա կաջակցի։ Բա Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է սարքում։ Ադրբեջանցիները Փաշինյանին համարում են ամենալավ բանը, որ պատահել է Հայաստանին։
     Իրականում Փաշինյանն ամենալավ բանն է, որ պատահել է Ադրբեջանին, որովհետև չգիտեմ՝ էլ ինչ երազանք պետք է պահեին, որ Հայաստանում լիներ մեր թշնամիներին այսքան ձեռնտու ղեկավարող»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *