«Առավելագույնը` TRIPP-ը կդառնա PRIPP»․ Կարեն Հեքիմյան

«Առավելագույնը` TRIPP-ը կդառնա PRIPP»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավելագույնը` TRIPP-ը կդառնա PRIPP:
     Ընտրությունների առերևույթ առաջատարներից և ոչ ոք պայմանական TRIPP-ին դեմ չէ: Ըստ էության, վերջիններիս միջև պայքարը նրա համար է, թե որ պետության հսկողության ներքո է գտնվելու ճանապարհը: Այսինքն, Հայաստանի քաղաքական վերնախավը միակարծիք է` ճանապարհ լինելու է: Իսկ ու՞մ անունն է այն կրելու` Թրամփի՞, թե՞ Պուտինի: Մեծ հաշվով, հունիսի 7-ին Հայաստանի բնակչությունը նաև այս հարցին է պատասխանելու:
     Եվ, ուրեմն, հունիսի 8-ին Հայաստանն ունենալու է կամ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) կամ PRIPP (Putin Route for International Peace and Prosperity): Այսքանը: Ցավում եմ, որ բնակչության մեծ մասը մտապատրանքների (իլյուզիաների) և լուրջ սպասումների մեջ է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *