
«Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Դալարիկում է։ «Ագնեսա Խամոյանն իր խոսքում ասաց՝ էլի ուզում են բռնել, ինչ-որ նման բաներ ասաց, նշեմ՝ քանի որ մի քանի անգամ նստել-հելել եմ, նստած-հելած տղա եմ, ոչինչ»,- հայտարարեց Երկրորդ նախագահը՝ հավելելով․ «Խոսում են ժողովրդավարության մասին, բայց նայեք՝ ինչ վիճակի են հասցրել, քանի հոգի է բանտում կամ տնային կալանքում»։