ՀՀ առաջատար հարկատու մարզը, ապրիլյան գնաճն ու GALLUP-ի հարցումները. Շաբաթը`թվերով

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը  Banksnews.am-ի հետ։ Արդյոք մասնակցելո՞ւ  եք  2026թ խորհրդարանական ընտրություններին։ GALLUP -ի հայաստանյան գրասենյակի այս հարցին են պատասխանել ՀՀ քաղաքացիները։ Հունիսի յոթի ընտրությանը միանշանակ մասնակցելու է հարցվածների 59.3%-ը :

Արդյոք մասնակցելո՞ւ եք 2026թ.  խորհրդարանական ընտրություններին.

Ավելի շուտ այո  14 %

ավելի շուտ ոչ   11.4%

միանշանակ ոչ  8.3%
դժվարանում եմ պատասխանել 7%

Ծաղիկներից  բացի, արդեն նաև հայաստանյան միրգ – բանջարեղենի հետ կապված խնդիրներ է նկատել «Ռոսսելխոզնադզորը»։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։  «ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝Հայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկան։

Իսկ գնաճը Հայաստանում  շարունակվում է։  2026 թ․ ապրիլին 2025թ․ ապրիլի համեմատ գնաճը  հաստատվել է 5․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․3%  մակարդակում։  Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 9․5%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Վանաձորում՝ 11․8%։

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ առաջին եռամսյակում մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է ֏307,574՝ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  2․9%-ով։

ՎԿ տվյալներով՝  2026թ. առաջին եռամսյակում Երևանում գրանցվե է անշարժ գույքի առուվաճառքի  6,745 գործարք՝ 3 անգամ ավելի քան, մարզերում։ Երևանի Կենտրոն համայնքում բնակարանի 1 քմ գինը 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է ֏908,400, Արաբկիր համայնքում՝ ֏633,400, իսկ Դավթաշենում՝ ֏494,800։ Ամենաէժան բնակարանները գրանցվել են Նուբարաշենում` 1 քմ ֏249,900։

Վճարած հարկերի ծավալով երկրորդը Կոտայքի մարզն է՝  56 ընկերություն և պետությանը վճարած ֏16․1 մլրդ, երրորդ տեղում Արարատի մարզն է՝ 29 ընկերություն և ֏29 մլրդ վճարած հարկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *