ԱՄՆ դեսպանատունն Ուկրաինայում նախազգուշացրել է առաջիկա մեկ օրվա ընթացքում «հնարավոր լուրջ հարձակման» մասին

Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել հնարավոր լուրջ օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում ցանկացած պահի, նշվել է դեսպանատան հաղորդագրությունում։

Դեսպանատունը, ինչպես միշտ, խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անմիջապես պատսպարվել օդային տագնապի դեպքում։

«Ինչ է անհրաժեշտ անել.

Մինչ օդային տագնապ հայտարարելը՝ նախապես որոշեք այն վայրերը, որտեղ կարելի է պատսպարվել։

Ձեր բջջային հեռախոսում ներբեռնեք օդային տագնապի ծանուցումների հուսալի հավելված, օրինակ՝ «Օդային տագնապի ազդանշան» կամ «Տագնապի քարտեզ»։

Օդային տագնապ հայտարարվելու դեպքում անմիջապես պատսպարվեք։

Հետևեք տեղական լրատվամիջոցների վերջին նորություններին։

Պատրաստ եղեք ճշգրտելու ձեր ծրագրերը։

Պաշարեք ջուր, սննդամթերք և դեղորայք։

Արտակարգ իրավիճակի դեպքում հետևեք ուկրաինական իշխանությունների և արտակարգ արձագանքման ծառայությունների ցուցումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *