
Թուրքիայում նոր սկանդալ է ծագել։ Այս անգամ այն կապված է երկրի ներքաղաքական կյանքի հետ։ Համաձայն թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների, սկսվել է հետաքննություն կապված Ժողովրդա-Հանրապետության կուսակցության 38-րդ համագումարի ընթացքում մասնակիցների կամարտահայտության վրա արտաքին ազդեցության գործադրման հետ։
Իրավապահները երկրի յոթ նահանգներում, նշված գործի շրջանակներում իրականացրել են հատուկ գործողություններ։ Ձերբակալվել է 13 մարդ։ Նրանք մեղադրվում են քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու, փողերի լվացման ու կաշառակերության մեջ։