
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հիբրիդային հարձակում, քաղաքական նոր ճնշումներ. Ի՞նչ անել»։
«Քարոզարշավի ընթացքում ծավալվում է սոցհարցումների պատերազմ․ որոշ սոցհարցումներ վերածվել են պատվերով համերգի, լուծվում է քարոզչական, մանիպուլյացիոն խնդիր»,- տեսանյութում ընդգծում է Աշոտյանը՝ հավելելով, որ դա հայ ժողովրդի դեմ ծավալվող հիբրիդային պատերազմի դրսևորում է։