Սևակ Հակոբյանը` Նիկոլ Փաշինյանի նախընտրական իրարամերժ խոստումների մասին (տեսանյութ)

Սևակ Հակոբյանը` Նիկոլ Փաշինյանի նախընտրական իրարամերժ խոստումների մասին

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել` մերկացնելով Նիկոլ Փաշինյանի իրարամերժ նախընտրական խոստումները. «2018 թվականի օգոստոսի 17-ին ժողովրդին հրավիրում էր հրապարակ ու գոռում էր, թե ֆեյքեր են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել ա հողեր հանձնելու: Այս մարդը երաշխավորում էր, որ չի եկել Արցախը հանձնելու:
     2021-ի այս օրերին դարձյալ նախընտրական իրավիճակ էր մեր երկրում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլը հրապարակավ երաշխավորում էր, որ հետ է բերելու Շուշին ու Հադրութը: Ասում էր` ավելի շատ հնարավորություններ է տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներով լուծելու համար: Այնինչ 2 տարի անց ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *