Ռուբիոն Իրանի հետ հակամարտությունից դուրս գալու երկու տարբերակ է նշել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կամ կհասնի Իրանի հետ լավ գործարքի, կամ կդիմի այլընտրանքային քայլերի։

«Կամ մենք կհասնենք լավ գործարքի, կամ ստիպված կլինենք դա այլ կերպ լուծել», – լրագրողներին Նյու Դելիում հայտարարել է Ռուբիոն, նրա խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի շրջանակային համաձայնագիրը «95%-ով պատրաստ է», թեև բանակցողները դեռևս վիճում են Հորմուզի նեղուցին և Թեհրանի միջուկային նյութերի պաշարին վերաբերող ձևակերպումների շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *