
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է բռնել, և դա պետք է ուղղակի ընդունել, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։
«Նրան շահավետ է թվում՝ սողոսկելով քաղաքական տարատեսակ հոսանքների մեջ, Արևմուտքում իր համար մեծ հեղինակություն վաստակել՝ վտանգելով կապերը մեր երկրի հետ»,- ասել է Մեդվեդևը։